Шапка военнослужащего

Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել

251
(Թարմացված է 09:34 27.03.2019)
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի– Sputnik. Արցախի զորամասերից մեկում 21–ամյա զինծառայող է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, երեկ` մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

251
թեգերը:
Զինվոր, Զոհ, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (49)
Ըստ թեմայի
Արցախի զինվորականները մասնակցում են ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին
Արցախի ՊԲ-ի բարձրաստիճան զինվորականները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ».
Հատուկ զգոնության պահն է. Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ