Ռադար

Արցախի ուսանողները խորությամբ կուսումնասիրեն ռադարների տեխնոլոգիաները

114
(Թարմացված է 09:46 14.03.2019)
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նախապատրաստում կանցնեն կապի ապագա ինժեներները, որոնք կծառայեն համապատասխան ստորաբաժանումներում։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ռադարների նոր լաբորատորիա կբացվի։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։

Համալսարանում արդեն կա նոր լաբորատորիա, բայց սկսնակների համար է։ Դա մանեկենների ուսումնական լաբորատորիա է, որոնց շարժման համար Java լեզվով ալգորիթմներ են կազմվում։

«Այժմ Երևանի Գիտահետազոտական ինստիտուտի օգնությամբ համալսարանում ստեղծվում է ալեհավաքների և ռադարների լաբորատորիա։ Այստեղ կարող են գիտելիքներ ձեռք բերել կապի ապագա ինժեներները, որոնք հետո ծառայություն կանցնեն համապատասխան ստորաբաժանումներում», – նշեց Թոքմաջյանը։

Լաբորատորիան նախատեսվում է ստեղծել առաջիկա ամիսներին։ Այստեղ ուսանողները կարող են ավելի լավ իմանալ, թե ինչպես են աշխատում ռադարները, ինչպես պետք է հետևել իրենց և ուրիշների թռչող սարքերին ու բռնացնել «օտարներին», որոնք փորձում են թաքնվել ռադարներից։

114