Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված միջոցառմանը

341
(Թարմացված է 13:41 05.03.2019)
Հատկանշական է, որ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները ևս Արցախում էին նշում Սպարապետի 60 ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Արցախում Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները։

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից,  միջոցառումը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:

Իր ելույթում Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի գործուն մասնակցությամբ կերտվել են մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:

В Карабахе отметили 60-летие Вазгена Саркисяна (5 марта 2019). Степанакерт
Վազգեն Սարգսյանի 60 ամյակին նվիրված միջոցառում Արցախում

«Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր»,- շեշտել է Արցախի Հանրապետության նախագահը:

В Карабахе отметили 60-летие Вазгена Саркисяна (5 марта 2019). Степанакерт
Վազգեն Սարգսյանի 60 ամյակին նվիրված միջոցառում Արցախում

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

341
թեգերը:
Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան, Արցախ, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Վազգեն Սարգսյան. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»
Սարգսյան. Մենք էլ ավելի ամուր կլինեինք՝ ունենալով Վազգեն Սարգսյանի նման ազգային գործչի տեսլականը