Դավիդ Բաբայան

Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է հիմնել և բացատրել նպատակը

141
Բաբայանը տեղեկացրել է, որ պատրաստվում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Արցախի պահպանողական կուսակցություն: Այսպես է կոչվում այն նոր ուժը, որը հիմնել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Այս մասին տեղեկությունը նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին»,– իր այս քայլին գնալու պատճառներն է բացատրել Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում, նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել է նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:

«Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի և անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները:

Միևնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման և զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում»,–գրել է նախագահի մամուլի քարտուղարը:

Բաբայանը տեղեկացրել է, որ պատրաստվում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում հնարավորություն կունենան ավելի արդյունավետորեն իրականացնել իրենց ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի:

«Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելը։

Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը և ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:

Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:

Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է»,–նշել է նա:

Օգտատերերին Դավիթ Բաբայանը տեղեկացրել է նաև, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում պարբերաբար ուղիղ եթերների միջոցով կներկայացնի քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների շուրջ իրենց մոտեցումները:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականին։

141
թեգերը:
Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Բոլտոնը Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը
«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Աննա Նաղդալյան

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

47
(Թարմացված է 18:37 04.06.2020)
Նշվում է, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից արվող հայտարարություններին` նշելով, որ դրանք բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են: «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայկական կողմն ընդգծում է յան փաստը, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն  օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

«Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության»,–ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես,  ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության  ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:

«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

«Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: 

Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝  արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:

Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել. համացանցում տեսանյութ է շրջանառվում

Նշենք, հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչների հետ։  Ալիևը իր խոսքում նա ասել էր, որ Ադրբեջանը 2016-ի պատերազմում «փայլուն հաղթանակ է տարել հայերի նկատմամբ» և կարող է կրկնել այդ «հաղթանակը»։

47
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԱՊՀ ձևաչափով հանդիպումները չի կարելի օգտագործել Արցախի թեման շահարկելու համար․ փոխվարչապետ
Ադրբեջանը փոքր-ինչ հանդարտվել է. քանի՞ կրակոց է արձակվել Արցախի ուղղությամբ
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Բակո Սահակյան. արխիվային լուսանկար

Բակո Սահակյանը մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին. նրան 8 հարց են տվել

128
(Թարմացված է 16:10 04.06.2020)
Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այդպիսով ավարտել է աշխատանքն ու անցել արձանագրություն կազմելու փուլին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երեկ տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջին նիստը, որին հեռավար կարգով մասնակցել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված նպատակահարմար գտանք հեռավար զրուցել պարոն Սահակյանի հետ։ Նրան ուղղեցինք 8 հարց. բոլոր հարցերին նա պատասխանել է»,–ասաց Պողոսյանը։

Հարցին, թե սպառի՞չ էին Սահակյանի պատասխաններն իրենց համար, Պողոսյանը պատասխանեց` այո, ինչպես հանձնաժողովի նիստերին մասնակցած յուրաքանչյուրի պատասխանները։

Պողոսյանի խոսքով` չի եղել որևէ մեկը, որ հրաժարվել է ինչ–որ հարցի պատասխանելուց։ Պատգամավորը հայտնեց նաև, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է և հիմա արձանագրություն կազմելու փուլում են։

Ինչ վերաբերում է զեկույցին, ապա, ըստ Պողոսյանի, իրենք փորձում են այն ավարտին հասցնել մինչև ԱԺ–ի արձակուրդ գնալը, հակառակ պարագայում` այն պատրաստ կլինի սեպտեմբերին։ Նա նշեց` հրավիրյալների թիվը շատ էր, արձանագրությունները հսկայական են, ստացված փաստաթղթերը` մի քանի հազար էջ։

Հիշեցնենք, որ միակ մարդը, որը հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի նիստին, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր։

Սարգսյանը Խաչատուրովին հորդորել է ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Այս տարի հանձնաժողովը լսել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Պատասխանել եմ բոլոր հարցերին». Կարապետյանը դուրս եկավ քննիչ հանձնաժողովի նիստից

128
թեգերը:
Քրիստինե Պողոսյան (ԱԺ պատգամավոր), Բակո Սահակյան, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ
Ըստ թեմայի
Վտանգավոր է խոսել. Կարապետյանը գաղտնի ինֆորմացիա է հայտնել ապրիլյան հանձնաժողովին
Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին
ԶՈՒ–ի գործողությունների մասով հետաքրքիր եզրահանգումներ կլինեն. Բալայանը` ապրիլյանի մասին
Премьер-министр Никол Пашинян во время онлайн брифинга (5 июня 2020). Еревaн

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 25․000-30․000 ասիմպտոմ դեպք կա․ Փաշինյան

0
ՀՀ վարչապետը վստահ է, որ կորոնավիրուսի առաջացրած խնդրի լուծման մեկ տարբերակ կա, որով մարդիկ կնվազեցնեն ուրիշներին վարակելու, միևնույն ժամանակ ուրիշներից վարակվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում 20 հազար, նույնիսկ 25-30 հազար ասիմպտոմ դեպք կա։ Վարչապետն այս մասին հայտարարեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների հավանական թվերին։

«Այսօր երկրում կորոնավիրուսով վարակված 20․000, 25․000, հնարավոր է` նույնիսկ 30․000 ասիմպտոմ դեպք կա։ Գուցե դուք էլ վարակված եք, բայց չգիտեք այդ մասին։ Չնայած, որ իմանայիք, լավանալուց հետո ձեր կյանքը լիովին կփոխվեր, քանի որ ոչ վարակվելու, ոչ վարակելու մտավախություն առնվազն մեկ տարի չէիք ունենա»,-ասաց վարչապետը։

Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի

Փաշինյանի խոսքով` խնդրի լուծման մեկ տարբերակ կա. մարդիկ անվտանգության կանոնները պահպանելով կքչացնեն ուրիշներին վարակելու, միևնույն ժամանակ ուրիշներից վարակվելու հավանականությունը։

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 11 817։

Երեկվա դրությամբ փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում