ԵԱՀԿ առաքելություն

ԵԱՀԿ–ն դիտարկում կիրականացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին

32
Դիտորդական առաքելությունն Արցախի կողմից կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականները։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 27-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

32
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Հայաստանի նոր կառավարությունից ակնկալիքներ կան Արցախի հարցի վերաբերյալ. ԵԱՀԿ ղեկավար
ԵԱՀԿ համանախագահները ողջունում են երկխոսության գնալու Երևանի ու Բաքվի պատրաստակամությունը