Առաջնագիծ

Լյարդային անբավարարությու՞ն. Մարտակերտի հոսպիտալում զինվոր է մահացել

114
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 12 Փետրվար — Sputnik. Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 20:30-ի սահմանում Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից:

Ըստ հաղորդագրության` Թամազյանը հոսպիտալ է տեղափոխվել ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

114
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը չի պատրաստվում թաքցնել բանակում տեղի ունեցող միջադեպերը
Հայաստանը և Կիպրոսը ռազմական տեղեկատվություն կփոխանակեն Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին
Հայաստանը՝ Սիրիայի ռազմական գործողություններում. Տոնոյանի մեսիջը հասել է հասցեատիրոջը