Զինծառայող

Ադրբեջանցիները հայկական դիրքերի ուղղությամբ ավելի քան 2000 կրակոց են արձակել

133
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ինչ է կատարվել սահմանին վերջին մեկ շաբաթվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդն այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

133
թեգերը:
Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (77)
Ըստ թեմայի
ՀԱՊԿ գեներալն ասաց` ինչպես է հնարավոր դարձել կայունության հասնել Արցախում
Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Արցախ. ո՞րն է խնդիրը
Ադրբեջանցին Արցախի քաղաքացի է ուզում դառնալ
Որքանով Թուրքիան ռազմական ներգրավվածություն կունենա Արցախի հարցի լուծման համատեքստում