00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է Արցախի հարցով հանդիպումների արդյունավետ ճանապարհը. ՌԴ փոխարտգործնախարար

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցГригорий Карасин
Григорий Карасин  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում ուժային սցենարները պետք է բացառվեն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է լավ նախապատրաստվեն, որ ավելի առարկայական լինեն ու իրական արդյունք տան։ Այս մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումները, առաջարկում ենք, որ այդ հանդիպումները շարունակվեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակնն աշխատում է այդ ուղղությամբ», – ասաց Կարասինը։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Արցախյան հիմնախնդիր. սպասե՞լ արդյոք արագ կարգավորման

Նա ընդգծեց, որ տարբեր մակարդակներում հանդիպումներ են նախատեսվում, այդ թվում` պետությունների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով։ Սակայն այդ հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն` իրական արդյունքներ ապահովվելու համար։

«Մենք բավարարվածությամբ նշում ենք, որ վերջերս շփման գծում հանգստությունը, հարաբերական կանխատեսելիությունը տեսանելի են։ Պետք է շարունակել, ու այդ իմաստով միջազգային հանրությունը կոնսենսուս ունի», –ասաց նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները համամիտ են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուժային սցենարները պետք է բացառել։

Կարասինը նշեց, որ պետք է բանակցություններ վարել, պայմանավորվել քայլերի հերթականության մասին ու քննարկել, թե ինչ հետևանքներ դրանք կունենան Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի համար։

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք արժե այս տարի ղարաբաղյան խնդրի լուծում ակնկալել, Կարասինն ասաց, որ դա շատ բարդ է։

«Բոլորը կուզեին, որ այդ խնդրի լուծման մեջ հնարավորինս շուտ առաջընթաց լինի, սակայն պետք է իրատես ու ողջախոհ լինել ու հույսը դնել բանակցությունների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը։ Այդ բանակցությունները վարվում են միջազգային հանրության, առաջին հերթին համանախագահների եռյակի օգնությամբ», – ասաց նա։

Կարասինն այսօր Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանում մասնակցեց Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված էր նրա մահվան 190–րդ տարելիցին։

Հիշեցնենք, որ Մնացականյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 16-ին Փարիզում։ Փաշինյանի ու Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումն էլ կայացել է հունվարի 22-ին Դավոսում։

Լրահոս
0