Ֆրանկոֆոնիայի 2018 թ. լավագույն երիտասարդ գործարարը

Աֆրիկա՛, գալիս ենք. հայկական բիզնեսի համար «ֆրանկոֆոն» պատուհան կբացվի

179
Միասնական ցանցում կարող են շփվել գրեթե 90 ֆրանսախոս երկրների գործարարներ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ը կօգնի հայ գործարարներին ստեղծել ֆրանկոֆոն աշխարհի գործընկերների հետ կոնտակտների ցանց։

Այս մասին Sputnik Արմենիային ասաց Եվրամիությունում ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչ Պատրիկ Ժիլաբերը։

UNIDO-ն մեծ ծրագրեր ունի՝ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գործարարների պրոֆեսիոնալ ցանց։ Հայաստանցի գործարարները կկարողանան նոր գործընկերների գտնել գրեթե 90 երկրներում։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայում, Բելգիայում կամ Կանադայում բազում հայեր կան։ Սակայն հայ գործարարներն այստեղից ցրվում են աշխարհի ամենաանհավանական անկյուններ, որտեղ ֆրանսերեն են խոսում։ Նման «աֆրիկյան գյուտարարի» մասին արդեն գրել ենք։

«Կարծում ենք՝ նման ցանցը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար։ Ձեր գործարարները կկարողանան ամրապնդել կապերը Աֆրիկայի ու Ֆրանկոֆոնիայի այլ երկրների շուկաների հետ», - ավելացրեց Ժիլաբերը։

Նախագծի գաղափարը քննարկել են բիզնես-ֆորումում, որն անցկացվել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին։ Հիմա նախագծին աջակցելու մասին խոսակցություններ են վարում Եվրահանձնաժողովի հետ։

179
Ըստ թեմայի
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկրների թվային տնտեսության համար հարթակ կստեղծի
Լուիզ Միշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
Հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շարունակվում է
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր