ԼՂՀ Ոստիկանություն

Արցախում համասեռամոլի են ծեծե՞լ. Արտակ Բեգլարյանը բացահայտում է լուսանկարի գաղտնիքը

424
(Թարմացված է 17:37 06.01.2019)
Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է պարզել լրատվամիջոցներում տարածված լուրի իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է այսօր համացանցում տարածված լուրին, թե իբր Արցախում ծեծել են ֆրանսահայ համասեռամոլ Ջեյմս Մարկոսյանին։

Բեգլարյանը հայտնում է, որ ստուգել է նյութում առկա լուսանկարների աղբյուրը և պարզել, որ սկզբնաղբյուրը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Իսկ լուսանկարները վերցված են «Pinknews» բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի նյութից։

«Տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նման միջադեպով և անուն ազգանունով ոչ ոք չի դիմել: Ոստիկանություն հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել սփյուռքահայի հետ, իսկ այդպիսի անուն ազգանունով մարդ էլ որևէ հաղորդում չի տվել իրեն ծեծելու մասին: Հարցում արեցի նաև առողջապահության նախարարություն, որտեղից էլ հայտնեցին, որ հիվանդանոցներ նման միջադեպով և նման անուն ազգանունով մարդ չի դիմել: Արտգործնախարարություն էլ հարցում արեցի, որպեսզի ստուգեն, թե արդյոք վերջին օրերին իրենց նման անուն ազգանունով օտարերկրյա քաղաքացի դիմել է վիզա ստանալու նպատակով»,– գրում է Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ բոլոր հարցումները վկայում են, որ տվյալ լուրը կեղծ է:

Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում լրատվամիջոցներին ու օգտատերերին չտարածել կեղծ գրառումը:

Հայկական կայքերից շատերն արդեն տարածել են լուրն այնպես, ինչպես դա հրապարակվել է որոշ անծանոթ ու կասկածելի կայքերում։

424
Ըստ թեմայի
Եռագույն գուլպաներից մինչև ամերիկյան դրոշով ներքնաշոր. Sputnik–ի հյուրն է Արամ Նիկոլյանը
Ինչ է սպասում հայերին և Հայաստանին նոր տարում. աստղաբանն իր կանխատեսումներն ունի
Կառավարությունը մերժեց նույնասեռականների ամուսնությունն արգելող օրենքի նախաձեռնությունը