00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան գոտում իրավիճակը հանգիստ է, բայց ցանկացած պահի կարող է փոխվել. Տիգրան Աբրահամյան

© Sputnik / David GalstyanАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ 2019 թվականի հունվարին։ Չի բացառվում, որ նախարարների առաջ դրված խնդիրներից մեկը լինի երկու պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների կազմակերպումը։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախա–ադրբեջանական շփման գծում իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավոր պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга (26 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության լուծման համար. Զախարովա

Նրա խոսքով` 2019 թվականի հունվարին կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի նոր հանդիպումը։ Կարելի է ենթադրել, որ նախարարների խնդիրներից մեկը կլինի երկու պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների կազմակերպումը։ Հենց հանդիպումների արդյունքներից է կախված, թե ինչ իրավիճակ կլինի Արցախի շփման գծում հաջորդ տարի։

«Իմ զգացողությամբ Ադրբեջանն այժմ փորձում է իրեն ներկայացնել որպես կառուցողական գործընկեր։ Սակայն իրականում Բաքուն չի հրաժարվել ռազմատենչ ծրագրերից, և այդ առումով Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից վերջին ամիսներին հնչող դրական մեսիջներն ու հայտարարությունները նպատակ ունեն իրավիճակի սրման դեպքում ապահովագրել իրենց միջազգային հանրության քննադատությունից», – ասաց Աբրահամյանը։

Նա ենթադրում է, որ այդ տրամաբանության մեջ է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի` վերջերս արված հայտարարությունը, որում նա «դրական առաջընթացի» հույս էր հայտնում 2019 թվականին։

Իրականում, Աբրահամյանի կարծիքով, չի կարելի բացառել, որ 2019 թվականի հունվար–փետրվարին հակամարտության գոտում իրավիճակը կարող է սրվել, և այդ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները կասեն, որ իրենք ջանք են գործադրել վստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Այդպիսով Ադրբեջանը պատասխանատվությունը կդնի հայկական կողմի վրա։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

«Ադրբեջանը խոսքով է ցուցադրում խաղաղ բանակցություններին պատրաստակամ լինելը։ Իրականում Բաքվի գործողություններն ուղղված են բանակցությունների տապալմանը։ Մասնավորապես, այդ մասին են վկայում շփման գծում նախապատրաստական ակտիվ աշխատանքները` դիրքերի ամրապնդում, ինժեներական աշխատանքներ և այլն», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Արցախի ղեկավարի խորհրդականի խոսքով` հակամարտության գոտում իրավիճակը կարող է փոխվել հաշված ժամերի ընթացքում։ Շփման գիծը երկու կողմից էլ լցված է տեխնիկայով, սարքավորումներով և սպառազինությամբ։ «Միևնույն ժամանակ հայկական ԶՈւ–ն պատրաստ է հակառակորդի ցանկացած անակնկալին և անսպասելի իրավիճակին»,– ասում է նա։ Ավելին, բանակի հնարավորությունները թույլ են տալիս սադրանքները կանխել դեռ վաղ փուլում։

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հնարավոր են, բայց դրանք չեն կարող ազդել ընդհանուր պատկերի վրա», – նշեց նա։

Հայաստանի ԶՈւ–ն ցանկացած պահի պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները, պահպանել անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ավելացրեց Աբրահամյանը։

Президент Белоруссии Александр Лукашенко - Sputnik Արմենիա
«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Հիշեցնենք, որ Մամեդյարովն անցած շաբաթ հայտարարել էր, որ Փաշինյանի ու Ալիևի զրույցները ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում` Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած իր երեք հանդիպումները բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու «որոշակի լավատեսության հիմք են տալիս»։ Ադրբեջանի նախարարը ճշտել էր, որ «առաջընթաց» ասելով` ենթադրվում է «զորքերի դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Երևանն արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այս արտահայտությանը։ Հայաստանի ԱԳՆ–ն կոչ արեց հրապարակային հայտարարություններում զսպվածություն ցուցաբերել, ինչը կնպաստի բանակցություններին, «եթե, իհարկե, դրանց նկատմամբ ստանձնած պարտավորությունները պահպանելու ցանկություն կա»։

Լրահոս
0