Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախ. 18 սեպտեմբերի 2018թ.

Բանակի մարտունակությունը կախված չէ մի հոգուց. Փաշինյանը՝ կադրային վերադասավորումների մասին

159
Մարդիկ, որոնք կարծում են, թե մի մարդու հեռանալը կարող է բացասաբար ազդել բանակի մարտունակության վրա, իրականում շատ վատ կարծիք ունեն այդ բանակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հայկական բանակի մարտունակությունը կախված չէ մի մարդուց։ Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնաթողությունը։

Նրա խոսքով` մարդիկ, որոնք կարծում են, թե մի մարդու հեռանալը բացասաբար կազդի բանակի մարտունակության վրա, իրականում վատ կարծիք ունեն բանակի մասին։

«Ովքեր են նոր երկու նշանակվածները. նրանք բանակի հնաբնակներ են, մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում ծառայել են զինված ուժերում և կանգնած են եղել արցախյան ազատամարտի ակունքներում»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, Փաշինյանն ասաց, որ համաձայնեցվել է համատեղ հայտարարությունը, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում անել։

«Վերջին 24 տարում բազմաթիվ նման հայտարարություններ են եղել։ Կարող եմ ասել, որ Արցախի հարցում նոր բան չկա: Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ երբ ադրբեջանական կողմից որևէ մեկնաբանություն է հնչում, որը իր մեջ որոշակի լավատեսության էլեմենտ է պարունակում, իրեն անհանգստացնում են մի շարք մարդկանց մեկնաբանությունները, որոնց  առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ-որ դավադրություն կա:

«Իսկ ինչո՞ւ է այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել։ Ես էլի եմ ասում, և ցանկացած ոք կարող է իմ ասածը քննության առնել, Արցախի հարցում ոչ մի կառավարություն այսքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը

Ինչ վերաբերում է Նախիջևանի շուրջ իրավիճակին, ապա Փաշինյանը հիշեցրեց, որ դիրքերի տեղաշարժերը, որոնց մասին խոսում է Բաքուն և որոնք արծարծում են ընդդիմադիրները, տեղի են ունեցել փետրվար–մարտին, այսինքն մինչև «թավշյա հեղափոխությունը»։

«Իրականում տեղի է ունեցել դիրքերի տեղաշարժ երկու կողմից։ Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ տարածքները, որոնք եղել են Հայաստանի հսկողության տակ մայիսի 8–ի դրությամբ, շարունակում են այդպիսին մնալ», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն այս ամիսներին հայտարարել է Նախիջևանում 11 հազար հեկտար ազատագրելու մասին։

159
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (395)
Ըստ թեմայի
Փաշինյանը բավարարված է, Լուկաշենկոն` ոչ. խոսակցությունները չեն դադարում
Գյումրու դեպքը պետք չէ քաղաքականացնել. Փաշինյանը` ռուսական ռազմակայանի մասին
«Մեր օրոք այդ թեմայով որևէ հարց չի քննարկվել». Փաշինյանը` Լավրովի հայտարարության մասին
2016թ–ին հետախուզական տվյալների պակաս չի եղել. Փաշինյանը` աղմկահարույց նշանակման մասին
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

50
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

50
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

14
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

14
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

0
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին