00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանն Արցախ են այցելել. լուսանկարներ

© facebook/ Artsakhi Canramarti AsociaciaТяжелоатлет Симон Мартиросян в Арцахе
Тяжелоатлет Симон Мартиросян в Арцахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզիկները եղել են նաև առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պատվիրակությունը` ի դեմս աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի, փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, այցելել է Արցախ, եղել առաջնագծում: Այս մասին նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Հայ ծանրորդները եղել են մարտական դիրքում, որտեղ ապրիլյան քառօրյային հերոսի մահով ընկել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը:

Նրանք հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հերոսներին նվիրված հուշաքարի մոտ:

Այնուհետև Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ:

«Արցախն իմ հողն է և ամեն անգամ Արցախ այցելելով` հպարտություն եմ զգում` գտնվելով այս հաղթանակած հողի վրա և ինձ զգում եմ լիարժեք հայ: Արցախ այցելելն արդեն ավանդույթ է դարձել: Սա մեր առաջին այցը չէ, և ամեն անգամ մեծ սիրով ենք այցելում Արցախ: Մենք հիացած ենք արցախցիների սրտաբացությամբ: Փորձում ենք մեր այցերով ավելի մեծ ճանաչում բերել Արցախին»,- պատասխանելով ուսանողների հարցերին նշել է Սիմոն Մարտիրոսյանը:

Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ հատուկ հանձնարարությունների գծով Արայիկ Հարությունյանը ողջունել է Արցախ ժամանած ՀՀ ծանրամարտի հավաքականի և ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի ներկայացուցիչներին և հայտնել է իր աջակցությունն ու օժանդակությունը ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի զարգացումն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում, ֆանտաստիկ ելույթով ու երկամարտի 435 կգ արդյունքով նոյեմբերի 9-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Միաժամանակ նա նաև աշխարհի նոր ռեկորդներ է սահմանել հրում վարժությունում ու երկամարտում։

Աշխաբադում անցկացված աշխարհի առաջնության վերջին օրը գերծանր քաշային կարգում, երկամարտի 450կգ արդյունքով աշխարհի փոխչեմպիոն դարձավ ծանրորդ Գոռ Մինասյանը:

Երկու մարզիկներն էլ Ռիոյում անցկացված Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ են։ Հաշվի առնելով, որ Մարտիրոսյանն ընդամենը 21 տարեկան է, իսկ Մինասյանը` 24, իհարկե, նրանց հետ է կապված Տոկիոյում կայանալիք օլիմպիադայում ոսկի նվաճելու հույսերը։ Չնայած տարիքին, Մարտիրոսյանն արդեն համաշխարհային մի քանի ռեկորդների հեղինակ է։

Լրահոս
0