Զոհրաբ Մնացականյան

Չի լինելու իրավիճակ, երբ Հայաստանը և Արցախը բանակցեն թույլի դիրքերից. Մնացականյան

191
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը խոսել է ղարաբաղյան հակամարտության գործընթացի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Այս կառավարությունն ունի բավական ամուր մանդատ, և դա միայն ավելացնում է վճռականությունն ինքնավստահ գործելու բոլոր հարցերում՝ ներառյալ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում, որը գերակա խնդիր է, որովհետև առնչվում է անմիջապես մեր անվտանգությանը»: Այս մասին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո որոշ պաշտոնական հայտարարություններ հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ ԼՂ խնդրով ՀՀ-ի կողմից ինչ-որ քայլեր են ակնկալվում:

«Դրանք հայտարարություններ են, որոնք պետք է ընկալել որպես գործառույթ, որը նպաստում է այն միջավայրին, որի շրջանակներում հնարավոր է առաջընթաց ապահովել: Եթե մենք սա ընկալենք որպես ազդակ, որ հիմա Հայաստանը միակողմանի զիջումների է գնալու, և ԼՂ հարցը տանուլ է տրվելու՝ նման կարգի զրույց վարելը նույնիսկ հետաքրքիր չէ: Եթե խոսքն այն մասին է, որ այս կառավարությունն արտահայտել է շատ հստակ իր պատրաստակամությունը աշխատելու բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, այո՛, այդպես է»,–ասել է Մնացականյանն ու հավելել, որ մինչև տարեվերջ նախատեսվում է արտգործնախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնել:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի կարծիքով` չափազանց էական պահ էր, որ Դուշանբեում հանդիպեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, երբ հնարավոր դարձավ գործնականում ձեռք բերել ռիսկերի նվազմանը վերաբերող համաձայնություններ: «Հիշենք, զարգացումներ կային Նախիջևանի ուղղությամբ: Հիմա սկզբունքորեն կա էսկալացիայի նվազում, մենք պնդում ենք, որ հռետորաբանությանն ուշադրություն դարձվի, գործընթացը շարունակական է լինելու: Բայց ուզում եմ վճռականորեն պնդել, որ ոչ ոք չհամարի, թե հնարավոր է լինեն ինչ-որ իրավիճակներ, երբ արվի ԼՂ ժողովրդի անվտանգությանը, ՀՀ շահերին վնասող որևէ քայլ»,–ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Դուշամբեում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու մասին ձեռք բերած բանավոր հայտարարությունների կարևորությանը` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ զինադադարի պահպանման ամենակարևոր փաստաթուղթը եղել և մնում է 1994թ.–ին կնքվածը` ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությամբ, և մենք ապավինում ենք և շարունակելու ենք հղում կատարել այդ փաստաթղթին:

«Բայց 1994թ.-ից ի վեր մենք ունենք պատմություն, այսինքն՝ եթե հարցը վերաբերում է նրան, թե ինչու է սա պետք, եթե կա 1994թ. փաստաթուղթը, ճիշտ եք ասում՝ 1994թ. փաստաթուղթը կա: Բայց կա նաև իրականություն. 2014թ. ի վեր սկսվեց խիստ ընդգծված լարվածության աճ, իսկ 2016թ. ապրիլին՝ քառօրյա ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: 2018թ. ընթացքում ունեցանք զարգացումներ, որոնք կարող էին հանգեցնել նոր էսկալացիայի, Նախիջևանի ուղղությամբ իրավիճակը չափազանց մտահոգիչ էր: Մենք չէինք կարող թույլ տալ, որ որևէ զարգացում լիներ, որը կարող էր նպաստել նոր էսկալացիայի, և այդ ուղղությամբ աշխատելը մշտական մարտահրավեր է, դրա համար ենք մենք ընդգծում ռիսկերի նվազեցման գործառույթը որպես կարևորագույն բաղադրիչ»,–պատասխանել է Մնացականյանը:

Իսկ 2014թ.-ից Ադրբեջանի ավելի ագրեսիվ կեցվածքին ի պատասխան արտգործնախարարի պաշտոնակատարն ունի իր տեսակետը։

«Մեկ բան պետք է հստակ ընդունել՝ չկա ռազմական լուծում: Ռազմական լուծումը կնշանակի՝ ավերածություններ ամբողջ տարածաշրջանի համար, կյանքերի կորուստ: Միևնույն ժամանակ չի լինելու իրավիճակ, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բանակցեն թույլի դիրքերից: Այսինքն՝ Դուշանբեն քայլ էր՝ ուժեղացնելու ռիսկերի նվազեցումը, խաղաղությանը նպաստող միջավայրն ուժեղացնելու, բանակցությունների ավելի լավ միջավայր ստեղծելու, քայլ՝ վստահություն ստեղծելու ուղղությամբ»,–ասել է Մնացականյանը։

Խոսելով շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու պահանջի անտեսման մասին Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կարող օրակարգից դուրս մնալ, որովհետև դրանք ռիսկերի նվազեցմանն ուղղված գործառույթներ են, և մենք դրանց պահպանման ու իրականացման վրա պնդելու ենք:

191
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (395)
Ըստ թեմայի
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. քանի՞ կրակոց է հնչել Արցախի սահմանին
ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին
Արցախի ձայնը որոշիչ է. Մնացականյանը ՀԱՊԿ–ում խոսել է Արցախի մասին
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

38
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

38
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

14
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

14
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

40
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

40
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի