Военная кепка

Արցախում 18 տարեկան զինվոր է մահացել

254
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

254
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրել կրտսեր սերժանտը. Հարոյանի մահվան մանրամասներ
Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վնասվել
Զինծառայողների ծառայության ժամկետը 1 ամսով կպակասի՞. ՊՆ–ի պարզաբանումը