ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Վաղը` հոկտեմբերի 10-ին, արցախա–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի։ Ինչպես հայտնում են Արցախի հանրապետության արտգործնախարարությունից, դիտարկումը նախանշված է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած տարածքում։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։