ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ–ն Բաքվի համար «նեղ» է. Մերկելի ո՞ր հայտարարությունը բաց թողեցին Երևանում

333
(Թարմացված է 19:46 22.09.2018)
Պաշտոնական Բաքուն չի դադարեցնում արցախյան կարգավորման հարցով բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու իր ակտիվ փորձերը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հայաստանը պետք է արձագանքի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու Ադրբեջանի փորձերին։ Միևնույն ժամանակ, արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Գերմանիայի կանցլերի կարևոր հայտարարությունը հանրապետության իշխանությունն ակնհայտորեն բաց է թողել։  Sputnik Արմենիային այս մասին ասաց Razm.info պորտալի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Բաքուն վաղուց է փորձում փոխել արցախյան կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ձևաչափը. կամ ընդհանրապես հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ–ից, կամ այնտեղ նոր խաղացողների ներառել։ Բանն այն է, որ այսօր նույնիսկ ոչ թե Մինսկի խումբն է զբաղվում կարգավորման խնդրով, այլ համանախագահները», – ասաց Վրթանեսյանը։

Պետք չէ մոռանալ, որ Մինսկի խմբի կազմում ընդգրկված է, օրինակ, նույն Թուրքիան, և Ադրբեջանը շատ կցանկանար, որ Անկարան միանար Արցախի բանակցային գործընթացին։

Վրթանեսյանը ուշադրություն հրավիրեց ևս մեկ հարցի վրա, որին չարձագանքեցին ո՛չ պաշտոնական այրերը, ոչ Հայաստանի մամուլը։

«Խոսքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության մասին է։ Նա ասաց, որ Գերմանիան պատրաստ է ստանձնել հակամարտության կարգավորման պատասխանատվությունը։ Սա լուրջ հայտարարություն է, քանի որ ավելի վաղ Բեռլինն ասել էր, որ աջակցում է բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ», – նշեց նա։

Վրթանեսյանի կարծիքով հայկական կողմը չարձագանքեց այս, իր սահմանմամբ, տարօրինակ հայտարարությանը։ Սակայն Ռուսաստանից արձագանք եղավ. այնտեղ կրկին նշեցին ներկայիս ձևաչափի արդիականությունը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես դրանից հետո Արցախի վերաբերյալ խիստ հայտարարություններով հանդես եկավ։

«Եթե նախկինում Ալիևը հայտարարում էր այն մասին, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է դուրս բերի զորքերը, սակայն այս անգամ նա պահանջեց զորքերը դուրս բերել առանց որևէ նախապայմանի», – նկատեց Վրթանեսյանը։

Թեև Բաքուն պարբերաբար հանդես է գալիս մարտատենչ հայտարարություններով, Ալիևի ներկայիս ելույթը, փորձագետի կարծիքով, առավել կտրուկ էր նրանց համեմատ, որ հնչել էին ապրիլյան քառօրյայից հետո։ Սակայն, ինչպես նշեց Վրթանեսյանը, ադրբեջանական կողմի նաև այս հայտարարությունները Հայաստանի կողմից անպատասխան մնացին։

Այն, որ Բաքու այցելելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսեց ԵԱՀԿ ՄԽ–ի «անգործության» մասին, վկայում է, որ ադրբեջանցի դիվանագետները ակտիվ և նպատակաուղղված աշխատանք են տանում բանակցությունների ձևաչափը փոխելու ուղղությամբ։

Մինսկի խումբը` ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որի համանախագահներն են երեք պետություն` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ ՄԽ կազմում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։

333
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Անգելա Մերկել, Հայաստան
Ըստ թեմայի
Մնացականյանը ասել է, թե ինչու ՀԱՊԿ–ը չի արձագանքում հայ–ադրբեջանական սահմանի սրացմանը
Փաշինյանը հայտարարեց` Ադրբեջանից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար
Խաչատուրովը հորդորում է դադարեցնել հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները
Միջոցառումներ են ձեռնարկվել. Տոնոյանը խոսեց հայ–ադրբեջանական սահմանի մասին
Ինչու՞ է ադրբեջանական ԶՈւ–ն հայկական գյուղերի վրա կրակում
Արփինե Հովհաննիսյանն ադրբեջանական վերջին կրակոցների մասին տեղեկացրել է ԵԽԽՎ–ին
Գիշերը Տավուշում անհանգիստ է եղել. Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական գյուղերի վրա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ