ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակն է քննարկվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստում։
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից, Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է այսօր` օգոստոսի 14-ին։ Բակո Սահակյանն արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակը, մեր կողմից ձեռնարկված միջոցներն ու իրականացվելիք աշխատանքներն է քննարկել հրավիրված նիստի ժամանակ։
Քննարկվել է նաև 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Օրակարգային հարցերի քննարկումից ու համապատասխան հանձնարարականներ տալուց հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել նաեւ ելույթով, որտեղ կանգ է առել ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:
Հիշեցնենք` 15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են երեկ։
Մարտի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը



