Գինու փառատոն. արխիվային լուսանկար

Արցախյան գինին` ձեր սեղանին. գինու փառատոնը Արցախ է կանչում բոլորին

77
(Թարմացված է 18:40 12.08.2018)
Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունից, արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգ, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00–ը, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։

Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ:

77
Ըստ թեմայի
Ադրբեջանը 1800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. 7 օր առաջնագծում
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրենին
Արցախի պատգամավորները միանում են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին
Երգում են Արցախի բարբառով. Voices of Artsakh–ը երգել է Բաքվում աղմուկ բարձրացրած հիթը
Արցախը կարող է կանխել Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն