Աշոտ Փաշինյան

Փաշինյանի որդին ծառայում է առաջնագծում խնդիրներ իրականացնող զորամասում

1904
(Թարմացված է 16:50 24.07.2018)
Հայաստանի վարչապետի ու պաշտպանության նախարարի որդիները լավ են պատրաստված ու դրական են տրամադրված ծառայությանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Այն զորամասերի զինծառայողները, որտեղ ծառայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Մնացականյանը հաստատեց, որ վարչապետի ու պաշտպանության նախարարի որդիները Արցախում են ծառայում։ Նա նշեց, որ տղաները լավ են պատրաստված, ծառայությանը գիտակցաբար են մոտենում։

«Նրանք ուրախ են, որ ծառայում են զինված ուժերի մի հատվածում, որտեղ ԶՈՒ-ի հիմնական խնդիրն է կատարվում»,- ասաց Մնացականյանը:

Միաժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարը նպատակահարմար չհամարեց ասել` թե կոնկրետ որտեղ են ծառայում տղաները։

«Դա կարող է հանգեցնել այդ ուղղությամբ անիմաստ լարվածության։ Թող հանգիստ ծառայեն», — նշեց Մնացականյանը։

Մնացականյանն ասաց նաև, որ զինվորականների զավակները, այդ թվում` իր և Արցախի նախագահի որդիները ծառայել են Պաշտպանության բանակում։ Շարունակում են ծառայել փոխնախարարի, գլխավոր դատախազի ու պատգամավորների որդիները։

Նա ընդգծեց, որ երկրի ղեկավարության հետ բարեկամական կապերը ծառայությունից խուսափելու պատճառ չեն կարող լինել։

1904
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է Փաշինյանի որդին Արցախն ընտրել. վարչապետի որդու հարցազրույցը` բանակ մեկնելուց առաջ
«Աստված նրանց առողջություն տա». ո՞ւմ են իրենց տանն ապաստան տվել Նիկոլ Փաշինյանն ու կինը
Հասարակ զինվոր, թե՞ «ազգը փրկողի» որդի. կրտսեր Փաշինյանը կոտրում է կարծրատիպերը
Նիկոլ Փաշինյանը խոսեց որդու ծառայության և իր մտահոգությունների մասին