Անօդաչու թռչող սարք

Մնացականյանը խոսեց Արցախի ունեցած անօդաչու թռչող սարքերի մասին

293
(Թարմացված է 13:50 24.07.2018)
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը նշեց, որ բանակի հաշվեկշռում տաբեր տեսակի ԱԹՍ–ներ են ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Պաշտպանության բանակն իր զինանոցում հարվածային անօդաչու սարքեր ունի։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Դեռ 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ, պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը հայտնել էր, որ Հայաստանի Ռազմաարդյունաբերական համալիրը անօդաչու թռչող սարքեր է մշակում։

«Պաշտպանության բանակն ունի Փախչանյանի նշած ԱԹՍ-ից։ Մենք ունենք նաև ԱԹՍ-ների այլ տեսակներ, որոնք մշակման փուլում են», — ասաց Մնացականյանը։

2018 թվականի մարտին Փախչանյանը հայտնել էր, որ Հայաստանն առաջին հերթին պետք է զարգացնի օպտիկական սարքերի, ռոբոտների, ԱԹՍ-ների ու լազերային տեխնիկայի արտադրությունը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարը հայտնել էր, որ 2016 թվականին տեղական արտադրության տեխնիկայի գնումերի ծավալն ավելացել է 23%-ով։

293
թեգերը:
Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (299)
Ըստ թեմայի
Մնացականյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին. Արցախի ՊԲ–ին նվիրած մեքենաները չեն յուրացվել
Մնացականյան. «Արցախի սահմանին դեռ այսքան հանգիստ չի եղել»