Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները. արխիվային լուսանկար

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

379
(Թարմացված է 22:30 11.07.2018)
Սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է այս ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik.  Արտգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը սկսել են արցախյան հիմնախնդրի շուրջ բրյուսելյան բանակցությունները։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակը։

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը` Հայաստանում կառավարության դեմոկրատական փոփոխությունից հետո»,–գրել է  Տիգրան Բալայանը:

379