00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ էր Բակո Սահակյանն Արմեն Սարգսյանին Արցախ հրավիրել. «Ժամանակ»

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян встретился с Президентом Карабаха Бако Саакяном (13 июня 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян встретился с Президентом Карабаха Бако Саакяном (13 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որն էր այս պահին հանդիպման պատճառը` Արցախում ստեղծված իրավիճակը, թե ղարաբաղյան խնդրում մոտեցումների հստակեցումը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. ««ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել էին Երևան և հանդիպումներ ունեցել Հայաստանի նոր ղեկավարության հետ: Համանախագահների այցին ընդառաջ Արցախի պաշտպանական բանակը տարածել էր հայտարարություն, որտեղ խոսվում է առաջնագծում Ադրբեջանի ակտիվ շարժերի և կուտակումների մասին: Համանախագահների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Պուտինի հետ: Այցի առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է, որին, ի դեպ, մասնակցելու է նաև Ալիևը: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ:

Միաժամանակ, հունիսի 13-ի առավոտյան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Արցախ է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Որն է հրավերի բուն նպատակը՝ արցախյան հակամարտության իրողությունների շուրջ քննարկումնե՞րը, թե՞ Արցախի ներքին զարգացումների վերաբերյալ խորհրդատվությունները:

Президент Армении Армен Саркисян встретился с Президентом Карабаха Бако Саакяном (13 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի մարտահրավերներն այսօր ավելի մեծ են, քան երեկ. Սահակյանն ընդունել է Սարգսյանին

Իսկ գուցե, այսպես ասած, երկուսը մեկ այցում, երկուսը միասին և փոխկապակցված: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օրերս հայտարարել էր, որ այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար:

Նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է 2020 թվականին, բայց Սահակյանի հայտարարությունից հետո շատերը առնվազն հարցնում են, թե արդյո՞ք կլինի արտահերթ ընտրություն: Առավել ևս, որ Արցախում վերջին օրերին տեղի է ունենում թավշյա իշխանափոխություն, և հրաժարական են տվել գործնականում բոլոր առաջին դեմքերը՝ բացառությամբ պաշտպանության նախարարի և հենց Բակո Սահակյանի: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Արցախում ձևավորվում է նոր իշխանություն, և աներկբա է, որ այդ գործընթացը Հայաստանում թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:

Միաժամանակ ակնհայտ է, որ թե´ Հայաստանում, թե´ Արցախում նոր իշխանության հանգամանքը չի կարող չանդրադառնալ բանակցային գործընթաց կոչվածի վրա: Առնվազն առկա է հարց, թե արդյո՞ք նոր իշխանությունը ենթադրելու է Արցախի հարցում հին մոտեցումներից հրաժարում և նոր ռազմավարության անցում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշակի նոր երանգներ հաղորդել է իրավիճակին, սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձևակերպված բանաձև և ռազմավարություն, հստակեցում, թե ինչից է հրաժարվում հայկական կողմը և ինչ է առաջարկում դրա փոխարեն»:

Լրահոս
0