ՀՀ դիրքեր

Շփման գծում հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ են նկատվում. տեսանյութ

263
(Թարմացված է 19:35 12.06.2018)
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է տարածել իր ապատեղեկատվությունը, նաև շփման գծում զորքերի կուտակումներ են նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ:

Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:

Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»,–ասված է հաղորդագրության մեջ:

263
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
Արցախի շուրջ բանակցություններ. հեղափոխական էյֆորիան չի կարելի շփոթել դիվանագիտության հետ
Հարությունյան. «Հակամարտությունը եռակողմ է. կան Արցախի և Հայաստանի հետ կապված հարցեր»
Երևանը հոգնել է Արցախի շուրջ ձևական բանակցությունից. Փաշինյանն ուզում է վերջ տալ խաբկանքին