00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանակերտում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը. ցուցարարները կհանդիպեն Բակո Սահակյանին

© Photo : Tigran GrigoryanАкции протеста в Карабахе (2 июня 2018). Степанакерт
Акции протеста в Карабахе (2 июня 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քիչ առաջ Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ժողովրդական հավաքի կազմակերպիչների հետ և քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Էլբակյանը։ Նա մանրամասներ է հայտնել այսօր կայացած  ժողովրդական հավաքի կազմակերպիչների և Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումից և տեղեկացրել, որ շուտով նման ձևաչափով հանդիպում կկայանա նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաբայանը մեկնաբանում է Արցախում ստեղծված իրավիճակն ու կոչ անում զերծ մնալ սադրանքներից

«Երեկոյան ժողովրդական հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների հետ միասին ցուցարարության տարածք եկավ և խոսեց պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդհանուր առմամբ հավաքվածներին հավաստիացնելով, որ իշխանությունները պատրաստակամ են լուծում տալու առկա խնդիրներին`ներողություն խնդրելով նախկինում թույլ տրված սխալների համար։ Մինչ այդ որոշ անձինք փորձ էին արել ուզուրպացնել հարթակը, այդ թվում՝ կոչ անելով պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, ինչը կասեցվել էր հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների կողմից։ Ժողովրդի առաջ ելույթ ունենալուց հետո Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, հավաքի ակտիվը` (շուրջ) 20 հոգի, ավտոկայանի սրճարանում երկար զրույց ունեցան։ Պետնախարար Արայիկ Հարությունյանը մասնակիցներին հաղորդեց որոշ կոնֆիդենցիալ մանրամասներ նախագահ Բակո Սահակյանի մոտ այս օրերին ընթացած քննարկումներից՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ամրացնել պետական այրերի խոսքի հանդեպ հանրային ներկայացուցիչների վստահությունը։ Ըստ օրակարգի որոշում կայացվեց, որ

ա. ցուցարարներից ստեղծված 5-6 հոգանոց պատվիրակությունն այսօր՝ ժամեր անց, հանդիպում կունենա նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու որոշ ուժային կառույցների որոշ ղեկավարների հրաժարականի հարցապահանջը և գալու կոմպրոմիսի,

բ. ապագայում որպես հանրային խնդիրների միջնաժամկետ և հեռաժամկետ լուծման միջոցներից մեկը՝ կստեղծվի մոտ 15 հոգանոց հանրային խորհուրդ, որի անդամների շարքում կընդգրկվեն նաև ներկա հավաքի ակտիվիստները»,–գրել է Էդգար Էլբակյանը։

Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Արցախի ուժային ղեկավարների հրաժարականը ծանր հարված կլինի, ինչից կօգտվի մեր հակառակորդը

Որպես հետգրություն Արցախում բնակվող քաղաքագետը հավաստիացնում է, որ ներարցախյան շատ տրամադրություններ ու մտայնություններ էականորեն տարբերվում են երևանյան հասարակական-քաղաքական մշակույթից, հետևաբար՝ «մեկին մեկ» արվող զուգահեռները սխալ են։ «Ամենակարևոր տարբերությունն այս դեպքում ՀՀ նախկին իշխանությունների և ԱՀ ներկա իշխանությունների ժողովրդական հավանության աստիճանի և առաջ եկած շարժումների թիրախների տարբերությունն է։ Ստեփանակերտյան հավաքի դե-ֆակտո կազմակերպիչները՝ լիազորված ժողովրդի կողմից, ներկա բանակցությունների ժամանակ ասացին. «Մունք դեմ չենք վե՛չ պետնախարարին, վե՛չ նախագին, մունք ուրախընք, վեր պարոն Հարությունյանը մեր վարչապետն ա, ուրախընք, վեր Բակո Սահակյանը մեր նախագան ա, սպեցնազին տղորցը դեմ պրետենզիա օնինք վեչ, օզումընք, վեր մեղավեր ղեկավարները հրաժարական տան»,–գրել է Էլբակյանը։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բերման են ենթարկել 15 քաղաքացու:

Արցախի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 1-ին, ժամը 19:25-ին ահազանգ են ստացել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Տասնյակ մարդիկ, այս միջադեպից վրդովված բողոքի ակցիաններ են իրականացնում Ստեփանակերտում։ Նրանք պահանջում են Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, նաև պահանջում են ձերբակալել ծեծկռտուքին մասնակցած հատուկջոկատայիններին։

Լրահոս
0