ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Զատիկին նվիրված ժամերգություն՝ մեկուսացված Դադիվանքում` Արցախի լեռներում։ Հավաքվածները, թեկուզ և կարճ ժամանակով, բայց մոռանում են անդադրում, անվերջանալի կռվի մասին։
«Առաջին անգամ Արցախի ղեկավարները հավաքվել են այստեղ` Դադիվանքում, Քրիստոսի Հարությունը նշելու», —ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Այս մասին նշված է La Stampa պարբերականի՝ Արցախի մասին ռեպորտաժում։
«Մենք կապեր ունենք Ադրբեջանի կրոնական առաջնորդի հետ, ութ-ինը տարի առաջ հանդիպել ենք։ Մենք պատրաստ ենք սատարել խաղաղությանն ու բանակցություններին։ Սակայն անկախության հարցում զիջումներ չեն կարող լինել», — ասաց նա։
Կյանքի առաջին տարիներից սկսած՝ արցախցի երեխաները ուզում են զինվոր ու ոստիկան դառնալ ու կռվել իրենց երկրի համար։
«Սիրիայից վերդարձել են բազում ջիհադականներ, որոնք համալրում են ադրբեջանական բանակի շարքերը։ Նորություն չէ, որ նրանք որպես ադրբեջանցի զինվոր են քողարկվում», — ասաց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։
Վանքի մոտ մի հարյուր մարդ է հավաքվել։ Նրանք իրենց հետ տոնական ուտեստներ են բերել։ Այստեղ նաև վրան է խփել նախագահ Բակո Սահակյանը։ Նա հրավիրում է իտալացիներին գառան խորաված համտեսելու։
«Ադրբեջանի իշխանություններն ուզում են ներկայացնել հակամարտությունը որպես զուտ կրոնական։ Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից, քան այդ պնդումը։ Մենք կռվում ենք ահաբեկիչների, այլ ոչ թե հավատացյալների դեմ։
Հիմա Իտալիան ԵԱՀԿ նախագահ է։ Առաջին հերթին Իտալիայի իշխանությունից ակնկալում ենք, որ նրանք կգան այստեղ։ Իսկ ոչ ոք այստեղ չի գալիս, թեև բանակցությունների նպատակը խնդրին առերես առնչվելն է», — ասաց Արցախի նախագահը։
Մենք տեղաշարժվում ենք սահմանի խրամատներով։ Մեզ ուղեկցում է կապիտան Գեղամը։ Նա անգլերեն է խոսում։ Նա Ադրիանո Չելենտանոյի մեծ երկրպագուն է։ Մենք հողե արահետով մոտենում ենք խրամատներին։ Եվ ահա այստեղից երևում է չեզոք գոտին։ Եվ այստեղ մեզ հետևում են ադրբեջանցի դիպուկահարները։
Կապիտան Արմենը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է։ «2016 թվականի ապրիլին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա, մենք նրանց չզիջեցինք։ Ես զինվորական եմ։ Չեմ վախենում մահից», — հպարտորեն արտաբերեց նա ու շոշափում է ծառայողական զենքը։
«Մենք ուզում ենք` ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի։ Իսկ մինչև խաղաղություն չկա, մենք պետք է այստեղ լինենք», — հավելեց նա։
Նշենք, որ եվրոպացի լրագրողներից իտալացիները Արցախի ամենահաճախակի հյուրերից են։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Արցախ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների հարցը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտցվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։



