Զինծառայողի գլխարկ

Արցախում կրկին զինվոր է զոհվել

363
(Թարմացված է 21:16 09.04.2018)
Զինվորը մահացել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 9-ին, Արցախի Հանրապետությունում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել: Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, ժամը 14:20-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ըստ տեղեկությունների`զոհվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ է:

363