00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծ եղբայրը». Արցախի վերաբերյալ Բաքվի որոշումները թելադրվում են Անկարայից

© AP PhotoИльхам Алиев и Реджеп Тайип Эрдоган
Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան Արցախն օգտագործում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման շրջանում «նոր ճակատ» բացելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Գաղտնիք չէ, որ Արցախի հարցում պաշտոնական Անկարան եղբայրաբար աջակցում է Ադրբեջանի իշխանություններին, սակայն փորձագետները կարծում են, որ Թուրքիան կարող է թեժացման անմիջական պատվիրատու լինել հակամարտության գոտում։
Ապրիլյան պատերազմից երկու տարի անց Sputnik Արմենիան փորձագետների հետ զրուցել է այն մասին, թե որքան մեծ է Անկարայի դերը Արցախում հակամարտության թեժացման մեջ։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Քառօրյա պատերազմ. ի՞նչ տվեց այն բանակցային գործընթացին

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը խոստովանում է` դժվար է ասել` 2016թ-ի ապրիլյան թեժացման ժամանակ Անկարան խթանել է Բաքվին, թե ոճ, բայց նման «խթաններ» պարբերաբար պատահում են։

«Թուրքիան միշտ միջամտել է հակամարտությանը։ Դա տեղի է ունենում ոչ միայն քաղաքական հարթությունում։ Դեռ 90-ական թթ-ին հայ կամավորները մարտի դաշտում Թուրքիայի քաղաքացիների անձնագրեր են գտել։ Վերջերս թուրքական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ղարաբաղում պատերազմած թուրքերից մեկը պատգամավոր է դարձել Էրդողանի կուսակցության կազմում։ Միջամտությունը շարունակվում է մինչև հիմա», — ասաց Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան անընդհատ օգնում է Ադրբեջանին տեխնիկայով և սպառազինությամբ, տարբեր մակարդակներում քաղաքական հայտարարություններ անելով։ Իսպիրյանի կարծիքով՝ հակառակ դեպքում Բաքուն այդքան ինքնավստահ չէր լինի։

Փորձագետը կարծում է, որ Արցախում Թուրքիայի ակտիվացումը հաճախ կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ։ Այդ դեպքում Անկարան փորձում է «նոր ճակատ» բացել Ռուսաստանի դեմ՝ բարձրացնելով իրավիճակի սրման վտանգը։ Երբ երկու երկրների հարաբերությունները բարելավվում են, ամեն ինչ հետին պլան է մղվում։

«Հատկանշական է, որ Էրդողանը Պուտինի հետ նախավերջին հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Անկարան չի կարող միջնորդական դեր վերցնել Ղարաբաղում, այն լիովին ընկած է Ռուսաստանի վրա», — ասաց Իսպիրյանը։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Քառօրյա պատերազմ. ի՞նչ տվեց այն բանակցային գործընթացին

Թուրքագետի խոսքով՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահն ամեն կերպ խուսափել է նման ձևակերպումներից, և այդ արտահայտությունը դարձել է հուսահատության դրսևորում։ Որոշ շրջաններ կան, որտեղ, Իսպիրյանի խոսքով, Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիային ակտիվություն դրսևորել։

«Արցախի հարցը դրանցից մեկն է», — ասաց Իսպիրյանը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ կարծում է, որ 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի նպատակը լայնածավալ պատերազմը չի եղել, այլապես անիմաստ կլիներ խաղաղություն խնդրել մի քանի օր անց։

Նրա կարծիքով` երբ Ադրբեջանը հասկացել է, որ հակահարված է պատրաստվում, նահանջել է, քանի որ նրա ծրագրերում մասշտաբային պատերազմը չի մտել։
«Հայաստանը միայն Ադրբեջանի հետ չի պատերազմում. մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական միության հետ։ Բոլոր որոշումները կայացվում են Անկարայում։ Ադրբեջանցի սպաները սովորում են Թուրքիայում, պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողքին դասակի հրամանատարից մինչև նախարար կանգնել են թուրք խորհրդատուները», — ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ ադրբեջանական բանակի կառուցվածքը լիովին պատճենում է թուրքականը, նույնիսկ նրանց համազգեստն է նույնը։

2016թ-ի ապրիլին մարտական գործողությունների ժամանակ մահացել է հատուկ նշանակության ջոկատի մայոր, որը եղել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պահակախմբի ղեկավարը։

Выставка Ашота Авагяна, посвященная четырехдневной апрельской войне в Карабахе - Sputnik Արմենիա
Արցախյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով

«Եթե Ադրբեջանը մենակ լիներ, և Թուրքիան չաջակցեր նրան, մեր ներուժը կբավականացներ։ Բայց երկուսի դեպքում պաշարներն արդեն քիչ են։ Մենք հավասարակշռություն ենք ապահովում ՀԱՊԿ-ում անդամակցության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ 1993թ-ից այնտեղ անվճար ուսուցում են անցել չորս հազար հայ սպաներ, դա գումարով կազմում է կես միլիարդ դոլար` չխոսելով արդեն զենքի և զինամթերքի առաքումների մասին», — ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրին, ապա Հայաստանը չէր կարող ձեռք բերել այն, եթե չլիներ Ռուսաստանի դաշնակիցը։ Ընդ որում, հարցը ոչ միայն արժեքն է, այլ նաև Մոսկվայի դիրքորոշման, որն այլևս ոչ մեկին չի վաճառում այն։

Այդ պայմաններում հնարավորությունը, որ Ադրբեջանը կգնա լայնածավալ պատերազմի, փոքր է։ «Իսկանդերները» զսպում են Բաքվին։

«Ադրբեջանը հույս ունի, որ մեր տնտեսությունն անկում կապրի, արտագաղթը կաճի, և նրանք կկարողանան հեշտությամբ վերցնել Արցախը», — ասաց Հարությունյանը։
Թուրքիան տարբեր մակարդակներում պարբերաբար հայտարարում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» և Արցախն Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին։ Փորձագետները կարծում են, որ այսօրվա Անկարայի քաղաքականությունը տեղավորվում է «պանթուրքիզմի» գաղափարի մեջ։

Լրահոս
0