ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը հերթական անգամ գնահատեց այն նյութական վնասը, որը կրել է Արցախը կորցնելու պատճառով։ Այս անգամ Ադրբեջանի զինվորական դատախազությունը կորուստը 818,88 մլն դոլար է գնահատել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թվերը ներկայացրել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Էմիլ Թագիևը։ Այս մասին նա հայտնել է` ելույթ ունենալով «1918 թվականի ադրբեջանցիների ցեղասպանության» 100-րդ տարելիցին նվիրված գիտագործնական համաժողովում։
Թագիևը խոսել է նաև մի քանի ցեղասպանությունների, ահաբեկչությունների, ավազակության, վերաբնակեցման, կտտանքների ենթարկելու մասին, պատմել է օրենքներն ու պատերազմի ավանդույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու դատախազության որոշումների մասին։
Նա նշել է, որ այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրոյին, ինչպես նաև ՆԳՆ-ին նրանց հետախուզման համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել։
«Եզրակացություն կկայացնի Հայաստանի ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական տարածքներն օկուպացնելու հետևանքով կրած նյութական վնասը գնահատելու աշխատանքային խմբին։ Այս պահին շարունակվում են վերոնշյալ հանցագործությունները կազմակերպած և դրանց մասնակցած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու աշխատանքները», — ասել է Թագիևը։
Նրա խոսքով` հետաքննության ընթացքում ավելի քան 75 հազար քննչական գործողություններ են իրականացվել, որոնց շրջանակում 5 հազար մարդ հարցաքննվել է որպես տուժած անձ կամ իրավաբանական անձի իրավահաջորդ, 6 հազար մարդ` որպես վկա, 18 236 մարդ հայցվոր են ճանաչվել, ավելի քան 1000 տարբեր փորձաքննություն է իրականացվել…
Սակայն վերադառնանք թվերին։ Բանն այն է, որ սա Ադրբեջանի կրած վնասների առաջին գնահատականը չէ։ Բաքվում մինչ այս էլ էին թվերով խոսել, բայց դրանք մի քիչ շատ էին։
«Ադրբեջանական հողերի օկուպացման հետևանքով հասցված վնասի» չափը հաշվարկել էին դեռ 2017 թվականի փետրվարին։
Այն ժամանակ տվյալները ներկայացրել էին «Ադրբեջանի տարածքները Հայաստանի ԶՈՒ-ի կողմից օկուպացնելու հետևանքով կրած կորուստների և զոհերի գնահատման» աշխատանքային խմբի նախագահ և անդամ Խանհուսեյն Կազիմլին և Նուսրաթ Իբրահիմովը։
Աշխատանքային խմբի տվյալներով` վնասը, որ կրել է Ադրբեջանը արցախյան պատերազմի շրջանակում, 819,150 մլրդ դոլար էր կազմել։
Արժեզրկումն ամենուր է…
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:
«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝ 63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:
«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն



