ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ կարևոր քայլ է, ԱՄՆ ղեկավարությունը փորձում է շոշափել անմիջականորեն Արցախի ղեկավարության տրամադրությունները։ Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տեղի են ունենում ընտրական գործընթացներ, որոնց ավարտին հնարավոր են որոշակի տեղաշարժեր արցախյան կարգավորման գործընթացում։ Եվ, անշուշտ, բանակցություններում առաջընթացն անհնար է առանց Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնելու, որը թեև չի մասնակցում բանակցություններին, այնուամենայնիվ առանցքային դեր է խաղում որոշումների ընդունելու մեջ։
«Լավագույն ուղին հասկանալու համար, թե ինչ են ուզում արցախցիները, երկրի ղեկավարության հետ անմիջական շփումն է։ Հնարավոր է` դրանով է պայմանավորված Սահակյանի այցը Վաշինգտոն», — ասաց Հակոբյանը։
Նշենք, որ հիմա բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը բավականին լուրջ փոխզիջումներ է ենթադրում։ Մասնավորապես, խոսքն Արցախի շուրջ եղած, այսպես կոչված «բուֆերային գոտուց» մի քանի շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ստեփանակերտը դեմ է տարածքային զիջումներին և պնդում է, որ բոլոր այդ շրջանները սահմանադրությամբ պատկանում են Արցախին։
Հակոբյանի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնց մեջ է նաև ԱՄՆ-ն, վաղ թե ուշ ստիպված կլինեն շոշափել արցախյան կողմի զարկերակը, հնարավոր է` հասկանալու համար, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կարգավորման ճանապարհով։
Փորձագետը նաև ընդգծեց, որ այցի մասին ազդարարվել է ուղևորությունից մեկ օր առաջ, բայց ակնհայտ է, որ այն երկար և մանրամասն է նախապատրաստվել։ Այն, որ հայկական կողմը թաքցրել է այցին պատրաստվելու փաստը, վկայում է Ադրբեջանի կողմից հակազդեցությունը կանխելու ցանկության մասին, որը ԱՄՆ-ի թուրքական լոբբիի աջակցությամբ լիովին կարող էր ձախողել այցը։
«Կարելի է պնդել, որ հայկական դիվանագիտությունն ավելի ճկուն և ռազմավարապես մտածող է դարձել` ակնթարթային ազդեցության փոխարեն նախընտրելով երկարաժամկետ նպատակներ ու խնդիրներ», — կարծում է Հակոբյանը։
Վաշինգտոնում նախատեսված են Սահակյանի հանդիպումները դիվանագիտական և փորձագիտական օղակների հետ։ Հակոբյանը նշեց ամերիկյան «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչների հետ Արցախի նախագահի հանդիպման կարևորությունը, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքական որոշումները հաճախ ընդունվում են փորձագիտական հանրության գնահատականների հիման վրա։
Հակոբյանը հատկանշական համարեց Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի հոդվածի հրապարակումը The National Interest-ում։ Հիշեցնենք, որ նախկին դեսպանը հոդվածում ԱՄՆ-ի վարչակազմին կոչ էր արել ճանաչել Արցախի անկախությունը` պնդելով, որ այն անօրինական կերպով միացվել է Ադրբեջանին Ստալինի որոշմամբ։
Հակոբյանը կարծում է, որ հեղինակավոր պարբերականում հոդվածի հրապարակումը Բակո Սահակյանի` ԱՄՆ այցելության հզոր ներքին փիառ է եղել։
Փորձագետը համոզված է, որ չարժե ինչ-որ առաջընթաց, բեկում ակնկալել Սահակյանի վաշինգտոնյան այցից, բայց այն լիովին կարող է հող նախապատրաստել Արցախի վերաբերյալ հետագա քաղաքական որոշումներ ընդունելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:
«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝ 63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:
«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն



