00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բակո Սահակյանի այցը ԱՄՆ. Վաշինգտոնը կլսի՞ Արցախի կարծիքը

© Sputnik / Asatur YesayantsБако Саакян
Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բակո Սահակյանի և ամերիկյան «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչների հանդիպումները կարևոր են, քանի որ Վաշինգտոնն արտաքին քաղաքական որոշումներ ընդունելիս հաշվի է առնում փորձագիտական հանրության կարծիքը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ կարևոր քայլ է, ԱՄՆ ղեկավարությունը փորձում է շոշափել անմիջականորեն Արցախի ղեկավարության տրամադրությունները։ Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տեղի են ունենում ընտրական գործընթացներ, որոնց ավարտին հնարավոր են որոշակի տեղաշարժեր արցախյան կարգավորման գործընթացում։ Եվ, անշուշտ, բանակցություններում առաջընթացն անհնար է առանց Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնելու, որը թեև չի մասնակցում բանակցություններին, այնուամենայնիվ առանցքային դեր է խաղում որոշումների ընդունելու մեջ։

«Լավագույն ուղին հասկանալու համար, թե ինչ են ուզում արցախցիները, երկրի ղեկավարության հետ անմիջական շփումն է։ Հնարավոր է` դրանով է պայմանավորված Սահակյանի այցը Վաշինգտոն», — ասաց Հակոբյանը։

Նշենք, որ հիմա բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը բավականին լուրջ փոխզիջումներ է ենթադրում։ Մասնավորապես, խոսքն Արցախի շուրջ եղած, այսպես կոչված «բուֆերային գոտուց» մի քանի շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ստեփանակերտը դեմ է տարածքային զիջումներին և պնդում է, որ բոլոր այդ շրջանները սահմանադրությամբ պատկանում են Արցախին։

Президент Серж Саргсян отправился с рабочим визитом в Нагорно-Карабахскую Республику - Sputnik Արմենիա
Փնտրվում են ադրբեջանցիների զորավարժություններից վախեցած հայեր

Հակոբյանի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնց մեջ է նաև ԱՄՆ-ն, վաղ թե ուշ ստիպված կլինեն շոշափել արցախյան կողմի զարկերակը, հնարավոր է` հասկանալու համար, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կարգավորման ճանապարհով։

Փորձագետը նաև ընդգծեց, որ այցի մասին ազդարարվել է ուղևորությունից մեկ օր առաջ, բայց ակնհայտ է, որ այն երկար և մանրամասն է նախապատրաստվել։ Այն, որ հայկական կողմը թաքցրել է այցին պատրաստվելու փաստը, վկայում է Ադրբեջանի կողմից հակազդեցությունը կանխելու ցանկության մասին, որը ԱՄՆ-ի թուրքական լոբբիի աջակցությամբ լիովին կարող էր ձախողել այցը։

«Կարելի է պնդել, որ հայկական դիվանագիտությունն ավելի ճկուն և ռազմավարապես մտածող է դարձել` ակնթարթային ազդեցության փոխարեն նախընտրելով երկարաժամկետ նպատակներ ու խնդիրներ», — կարծում է Հակոբյանը։

Վաշինգտոնում նախատեսված են Սահակյանի հանդիպումները դիվանագիտական և փորձագիտական օղակների հետ։ Հակոբյանը նշեց ամերիկյան «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչների հետ Արցախի նախագահի հանդիպման կարևորությունը, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքական որոշումները հաճախ ընդունվում են փորձագիտական հանրության գնահատականների հիման վրա։

Հակոբյանը հատկանշական համարեց Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի հոդվածի հրապարակումը The National Interest-ում։ Հիշեցնենք, որ նախկին դեսպանը հոդվածում ԱՄՆ-ի վարչակազմին կոչ էր արել ճանաչել Արցախի անկախությունը` պնդելով, որ այն անօրինական կերպով միացվել է Ադրբեջանին Ստալինի որոշմամբ։

Հակոբյանը կարծում է, որ հեղինակավոր պարբերականում հոդվածի հրապարակումը Բակո Սահակյանի` ԱՄՆ այցելության հզոր ներքին փիառ է եղել։

Փորձագետը համոզված է, որ չարժե ինչ-որ առաջընթաց, բեկում ակնկալել Սահակյանի վաշինգտոնյան այցից, բայց այն լիովին կարող է հող նախապատրաստել Արցախի վերաբերյալ հետագա քաղաքական որոշումներ ընդունելու համար։

Լրահոս
0