Էդուարդ Շարմազանով

Շարմազանովը դատապարտել է Լատվիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

194
(Թարմացված է 13:16 15.12.2017)
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Լատվիայի հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այն նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը՝ ընդգծելով, որ այդ պետությունը հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից և նախապայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը ևս անընդունելի է:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՀՀ տեսակետն այս հարցում համահունչ է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը:

«Ինչպես Մինսկի խումբը, Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը, աղավաղելով իրականությունը, փորձեր է անում առանձնացնել տարածքային ամբողջականությունը: Տարակուսելի ու անհասկանալի է, որ ԵՄ անդամ որոշ երկրներ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել, որտեղ երեք հայտնի սկզբունքներից առանձնացվում է տարածքային ամբողջականությունը: Սա հակասում է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, որը ևս մեկ անգամ հաստատեց ԵՄ-ն նոյեմբերի 24-ին»,-ասել է պարոն Շարմազանովը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

194
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

550
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

550
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով պատերազմին մասնակցությունը․ ԱՀ նախագահը ներկայացրել է նոր պաշտոնյայի

87
(Թարմացված է 21:27 02.03.2021)
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով նաև նրա անցած ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Հարությունյանն իր խոսքում ասել է, որ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով նրա՝ պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը և հանրային տրամադրությունները:

«ԱՀ պետական մյուս վերահսկողական կառույցների կողքին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է հանրային խնդիրներին ու տրամադրություններին առաջին արձագանքողը լինի՝ գնահատելով այս կամ այն ծրագրի և որոշման կատարման ընթացքն ու արդյունավետությունը», - ասել է Հարությունյանը։

Նախագահը նաև պատասխանել է ծառայության աշխատակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես իրենց գործառույթներին, այնպես էլ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել նաև սեյսմիկ կայաններ. ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է

87
թեգերը:
Նշանակում, Նախագահ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախահայությունը միայնակ չէ. ԱՀ նախագահն ընդունել է Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարների հետ
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

28
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

28
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել