Սերժ Թանկյան

Արցախը դեռ ականապատված է. Սերժ Թանկյանին մտահոգում է այս խնդիրը

67
Հանրահայտ երաժիշտը հորդորում է աջակցել Արցախի ականազերծման աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook սոցիալական ցանցի իր բաժանորդներին կոչ է արել աջակցել Արցախի՝ հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման աշխատանքներին և նվիրատվություն անել The HALO Trust բրիտանա-ամերիկյան բարեգործական հիմնադրամին, որը ստանձնել է այդ առաքելությունը:

«Նրանց առաքելությունն է օգնել, որ այդ տարածքներն անվտանգ դառնան բնակիչների համար, որ նրանք կարողանան տեղաշարժվել առանց զոհվելու կամ վիրավորվելու վախը սրտում: Նվիրաբերություն կատարելով այս կազմակերպությանը՝ կարող եք օգնել, որ Հարար գյուղի բնակիչների համար ապահով գոտիներ ստեղծվեն», — գրել է երաժիշտը։

Նա նաև ընդգծել է, որ նվիրաբերած գումարը կկրկնապատկվի հիմնադրամի անանուն դոնորի շնորհիվ:

67