Յենս Ստոլտենբերգ

Ղարաբաղյան հակամարտությունում ՆԱՏՕ-ն ուղիղ դերակատարում չունի. Ստոլտենբերգ

48
(Թարմացված է 17:54 23.11.2017)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չունի:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել իրադրության լարումից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հիմնախնդիրն անհանգստություն է առաջացնում: Հստակ է, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի և որ այստեղ ՆԱՏՕ-ի ուղիղ դերակատարումը չկա»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև բանակցությունների վերականգնման առնչությամբ:

Ստոլտենբերգը կոչ է արել շարունակել ընթանալ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու ճանապարհով և խուսափել նոր լարումից:

48
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (395)
Ականազերծում

Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն Մարտունի քաղաքում և այլ համայնքներում

6
Արցախում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

6
Որոնման աշխատանքներ

Զինծառայողների աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում։

12
(Թարմացված է 11:00 03.03.2021)
Ադրբեջանին անցած հատվածում աճյունների որոնման աշխատանքներն իրականացվում են 3 ջոկատով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

Հիշեցնենք` 15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են երեկ։

Մարտի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել։

12
թեգերը:
աճյուն, զինծառայող, Հադրութ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին. դատախազությունն ամփոփել է պատերազմի հետևանքները
Զինծառայողների հիմնադրամն արդեն աջակցում է ավելի քան 1 500 ընտանիքի. վճարումների կարգը
Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

0
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

0