Զինվորական գլխարկ

Արցախյան զորամասում նռնակ է պայթել. 20 տարեկան զինվորը մահացել է, կան նաև վիրավորներ

175
(Թարմացված է 18:03 04.11.2017)
Հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով զինծառայողներից մեկը մահացել է, երկուսը տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:

175