00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության մարտիկների օրրան Արցախը գիրկը բացել է զբոսաշրջիկների համար

© Sputnik / Arpi BeglaryanРеконструкция Дадиванка. Республика Арцах
Реконструкция Дадиванка. Республика Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է: Տնտեսական աճին նպաստող ոլորտներից մեկն էլ զբոսաշրջությունն է: Sputnik Արմենիան ներկայացնում է «արցախյան աճի» խրոնիկան:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ապրիլյան գործողություններից հետո այս ու այն կողմից տարբեր մակարդակի զրույցներ էին հասնում, թե զբոսաշրջիկները վախենում են գալ հակամարտության գոտի: Արի ու տես, որ Արցախն այս անգամ ևս ապացուցեց՝ ուժեղ է ու կարող է ոտքի կանգնել: Ի վերջո, սա այն բացառիկ հողն է, որտեղ կողք կողքի «ապրում են» պատերազմն ու խաղաղությունը: Զբոսաշրջիկներն իրենց աչքով են տեսնում՝ արցախցիները խաղաղության մարտիկներ են:

Соревнование парапланеристов в Армении - Sputnik Արմենիա
Նոստալգիա, թե՞ էքստրեմալ տուրիզմ. ռուս զբոսաշրջիկներին գրավում է Հայաստանը

Զբոսաշրջիկներին չի վախեցնում անգամ Ադրբեջանի «սև ցուցակը»: Արցախի զբոսաշրջության վարչության կառավարիչ Արտակ Գրիգորյանը ասվածը վիճակագրությամբ է ապացուցում:

«Տարեկան կտրվածքով Արցախ են այցելում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, իսկ «սև ցուցակի» մեջ ընդգրկվածների թիվը չի գերազանցում 7 հարյուրը։ Զբոսաշրջիկները շարունակում են Արցախ այցելել»,- հպարտությամբ ասում է Գրիգորյանը:

Այլ կերպ ասած՝ այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Արցախն արձանագրել է զբոսաշրջության 43 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատությամբ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, զբոսաշրջիկների գերակշիռ մասը ռուսաստացիներ են:

«Այդ թիվը, որ ասացի, վերաբերում է միայն արտասահմանցի զբոսաշրջիկներին, Հայաստանից տվյալներ չունենք, քանի որ մուտքի անձնագրերով չենք գրանցում: Նույնը վերաբերում է նաև սփյուռքահայերին, որոնք ունեն հայկական անձնագրեր»,-ասաց նա:

«Եկ Արցախ»,- կրկնում է Գրիգորյանը Արցախի բրենդային արտահայտություններից մեկը:

Իսկ այդ հրաշք երկիրը զբոսաշրջիկներին ցուցադրելու շատ բան ունի: Նրա խոսքով՝ արտասահմանցի հյուրերին առավել հետաքրքրում է Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցն ու Հունոտի կիրճը, Գանձասարը և այլն:

Նաև զբոսաշրջության շնորհիվ է, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է: Այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.5 տոկոսի աճ է գրանցել:

Дорога Варденис-МАртакерт - Sputnik Արմենիա
Հայաստանից Արցախ տանող նոր ու կարճ ճանապարհը լիարժեք գործում է

«Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.2%-ով»,-ասաց նա:

Աբրահամյանն ուղենշեց մի քանի ոլորտ, որոնք նպաստում են տնտեսական աճին` զբոսաշրջություն, հանքարդյունաբերություն և վերամշակող արդյունաբերություն, հիդրոէներգետիկա և շինարարություն:

Օրեր առաջ Արցախում մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը հանձնեցին շահագործման: Ըստ տարբեր տեսակետների՝ սա ևս կփոխի Արցախի կյանքի որակը… տնտեսական ու անվտանգության տեսանկյունից:

Լրահոս
0