Արցախ

Քանի անգամ է հակառակորդը խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

21
(Թարմացված է 13:52 26.08.2017)
Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ վիճակագրություն է ներկայացվել:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի-Sputnik. Արցախի սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է վերջին շաբաթներին:

Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է՝ շուրջ 160 անգամ, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

 

21
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (10)