Բակո Սահակյան

Բակո Սահակյան. «Սոթք-Մարտակերտ մայրուղին շնչերակ է մեզ համար»

28
(Թարմացված է 21:25 09.07.2017)
Արցախի նախագահը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ և ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն` մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարևոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:

Бако Саакян
Արցախի նախագահը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին
28