Կռունկ

Արցախում սպայական ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում

62
Մարտունիում վերջերս շահագործման հանձնված թաղամասի հարևանությամբ կառուցվում է նոր թաղամաս՝ նույն նախագծով:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 շենքերով, քառահարկ: Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։

«Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որոնք ևս տրվել են սպայական ընտանիքներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին:

Նախագծի համաձայն` բոլոր շենքերը կունենան ապաստարաններ։ Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին:

62