ՏՌ-107

Արցախն ահազանգում է. Ադրբեջանը կիրառել է ՏՌ-107

1185
(Թարմացված է 23:02 04.07.2017)
Ապրիլի պատերազմից հետո մինչև հիմա այդպես չէր եղել. Արցախը հաղորդում է Ադրբեջանի՝ հայկական դիրքերի ուղղությամբ կիրառած ՏՌ-107-ի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ, հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:

1185