Արայիկ Հարությունյան

Հարությունյան. «Արցախում տնտեսական երկնիշ աճ է սպասվում»

24
(Թարմացված է 12:36 05.06.2017)
Լեռնային Ղարաբաղը կարողացավ իրեն ապահովել էլեկտրաէներգիայով և կավելացնի դրա արտահանումը դեպի Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում այս տարի տնտեսական երկնիշ աճ է սպասվում։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով` նախորդ տարի ռեկորդային բերքատվություն է գրանցվել, սակայն այս տարի էլ են լավ արդյունքների սպասում։ Հարությունյանը նշեց, որ եթե նախորդ տարի տնտեսական աճը 9% է կազմել, ապա այս տարի երկնիշ թիվ են ակնկալում։

«Չնայած ապրիլյան իրադարձություններին, շատ ներդրողներ չեն դադարել գումարներ ներդնել Արցախում», –  ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ներդրումների հիմնական ուղղությունը հանքարդյունաբերությունն է և հիդրոէներգետիկան։ 2016 թվականի վերջին մի քանի ՀԷԿ է շահագործմանը հանձնվել։

«Մենք դարձել ենք մի երկիր, որը ոչ միայն իր կարիքներն է հոգում, այլև սկսել ենք ու շարունակելու ենք ավելացնել Հայաստան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը», – նշեց Հարությունյանը։

Բացի այդ, վարչապետի խոսքով, վերջին ամիսներին աճել են շինարարության ծավալները, զարգանում է ձկնատնտեսությունը, ավելանում է զբոսաշրջիկների հոսքը։

Русская версия

24