Լևոն Մնացականյան

Իրավիճակը շփման գծում մնում է կայուն լարված

21
(Թարմացված է 12:35 05.06.2017)
Ղարաբաղի պաշտպանության բանակին հաջողվել է բացառել ադրբեջանական դիվերսիաների հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Իրավիճակը ղարաբաղյան և ադրբեջանական շփման գոտում մնում է լարված, բայց կայուն։ Այս մասին լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

«Նախորդ ամիսների ընթացքում ակտիվության որոշակի անկում կա, թեև ժամանակ առ ժամանակ լարվածությունն ուժեղանում է, սակայն դա երկար չի տևում։ Եթե համեմատենք ապրիլին հաջորդած ժամանակաշրջանի հետ, ապա լարվածությունը մի քանի անգամ նվազել է», – ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` հաջողվել է հասնել նրան, որ շփման գոտում 2017 թվականի փետրվարից ի վեր բացառվել են ադրբեջանական ԶՈՒ–ի դիվերսիոն գործողությունները։

Մնացականյանը նշեց, որ «հրադադարի ռեժիմի խախտմանն ի պատասխան հակառակորդը շոշափելի պատասխան է ստանում»։

«Առաջնագծում լուրջ ինժեներային աշխատանքներ են տարվել, տեսանկարահանման նոր համակարգեր են ներդրվել։ Մարդկային գործոնը նվազագույնի է հասցվել», – ասաց Մնացականյանը։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Պաշտպանության բանակը սկսել է  առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություններ տարածել շաբաթական մեկ անգամ, Մնացականյանի խոսքով, ապա դրա հիմնական նպատակը հասարակության շրջանում լարվածությունը նվազեցնել է։

Русская версия

21