Մենք ենք, մեր սարերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ

14
(Թարմացված է 15:14 05.06.2017)
Արցախի պաշտպանության նախարարությունը մտադիր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացնել շփման գծում տիրող իրավիճակն ու հրադադարի խախտման դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախի Հանրապետություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։

«Մենք համանախագահներին ներկայացնելու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր։ Ներկայացնելու ենք նրանց վերջին այցից մինչև հունիսի 10-ը եղած բոլոր խախտումներն ու այն պատասխանները, որոնք մեր կողմից տրվել են այդ խախտումներին», — ասաց Լևոն Մնացականյանը։

Նա կրկին անգամ նշեց, որ հայկական կողմը միշտ կողմնակից է եղել շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը։

«Ադրբեջանական կողմն է, որ միշտ աշխատել է խոչընդոտել դրանց գործարկմանը։ Համանախագահներն էլ են կողմնակից այդ մեխանիզմներին։ Համենայնդեպս նրանք աշխատում են, որ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ», — նշեց Մնացականյանը։

Русская версия

14