Դիրքեր

Արցախի ուղղությամբ այս գիշեր հնչել է 420 կրակոց

23
(Թարմացված է 11:13 01.05.2017)
Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 420 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

23