Զինվոր

Արցախում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել

12
(Թարմացված է 09:35 06.04.2017)
Այս գիշեր արցախա–ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

12