Վիգեն Սարգսյան

Հակամարտության կարգավորումը կապված է ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ

24
(Թարմացված է 23:16 29.03.2017)
Ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարի վառ օրինակ է, այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Արցախյան խնդրի լուծումը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման նկատմամբ հարգանքի դրսևորումն ու իրավունքի պահպանումն է, ՊՆ-ում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարի վառ օրինակ է: Ժողովրդի, որը ստիպված էր զենք վերցնել ու պայքարել այդ իրավունքի համար, քանի որ նրան պարտադրել էին այդ պատերազմը: Եվ նա պայքարեց իր իրավունքի համար ոչ հավասար պայմաններում», — ասաց Սարգսյանը:

Սարգսյանն ընդգծեց, որ հայկական կողմը բաց է բանակցությունների համար, սակայն հակամարտության կարգավորումն ուղղակիորեն կապված է ինքնորոշման իրավունքի ճանաչման և դրա նկատմամբ հարգանքի դրսևորման հետ:

«Մյուս հարցերը բխում են գլխավորից, դրանք պետք է լուծվեն ԼՂՀ ժողովդրի անվտանգության ապահովման և նրա՝ ազատ զարգանալու իրավունքի տեսանկյունից», — ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Արցախը կարողացել է պետական կառավարման արդյունավետ մոդել, ժողովրդավարական համակարգ կառուցել: Արցախում պարբերաբար ընտրություններ են անցկացվում, խորհրդարանում տարբեր խմբակցություններ են ներկայացված:

Русская версия

24