Իգոր Պոպով

Կասպրշիկի խմբի կազմն ավելացնելու հարցը կքննարկվի ապրիլին

9
(Թարմացված է 14:14 29.03.2017)
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակը ծրագրվում է ընդլայնել և անդամների թիվն ավելացնել յոթով։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներ է ներկայացրել լրագրողներին` անդրադառնալով նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցին։ Այս մասին հայտնում է artsakhpress-ը։

Ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով` այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը:

«Այսօր Անջեյ Կասպրշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը։

Նա ավելացրել է, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր:

Русская версия

9