Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկո. Ինչո՞ւ գժտվենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ

66
(Թարմացված է 15:15 28.03.2017)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը չի պատրաստվում գժտվել Ադրբեջանի և Հայաստանի հետ, այդ թվում` բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հարցը լուծեն առանց միջնորդների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հայերը, բելառուսները սուր հարցեր ունեն։ Օրինակ` Լեռնային Ղարաբաղը։ Ուղիղ կասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն այս հարցը։ Բայց երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այս մասին հարցնում են ինձ, որտեղ էլ լինեմ, իմ դիրքորոշումը մեկն է` մարդիկ արժանի են արժանավայել կյանքի։ Հետո ասում եմ` չեմ հավատում, որ այսօր մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում են լավ ու արժանավայել կյանքով։ Արժանավայել ապրելու մասին ինչպե՞ս կարող է խոսք լինել, երբ ամեն օր զգում ես, որ գլխիդ կարող է ինչ-որ բան թափվել և կյանքդ կարող է ավարտվել։ Այդ պատճառով էլ մեր դիրքորոշումը հստակ է` Հայաստան ու Ադրբեջան` առանց միջնորդերի։ Սա իմ անձնական կարծիքն է` միջնորդներ պետք չեն. ո՛չ ուժեղ, ո՛չ թույլ, պետք է նստել սեղանի շուրջ և լուծել այդ հարցը»,- Լուկաշենկոյի կարծիքը ներկայացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով` եթե երկրները ցանկանան որևէ մեկին որպես երաշխավոր վերցնել, ապա կարող են այդ հարցում երկուսով կողմնորոշվել։ Լուկաշենկոն կարծում է, որ չի կարելի է քաղաքականության մեջ շահարկել այդ խաղաքարտը, երբ մարդիկ են մահանում։

«Սա մեր կարծիքն է աշխարհի ցանկացած կետում ծագած հակամարտությունների վերաբերյալ»,- ասել է նա։

«Հիշեք Լապշինին։ Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը։ Հայաստանը երբեք ինձ որևէ բան չի ասել Լապշինի համար։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ադրբեջանը։ Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի` իսկ ինչո՞ւ նրան այստեղ ձերբակալեցին։ Թող նա ուր ուզում էր գնար։ Եթե անկեղծ խոսենք` փորձանք էր մեր գլխին։ Բայց ձերբակալեցին։ Ինտերպոլը գիտեր։ Մենք` որպես օրինապահ, հայտնեցինք, ինչպես ընդունված է։ Ո՞ւմ պետք է հանձնեինք նրանք։ Նրան, ով հետախուզում էր հայտարարել։ Ավելին` առաջին անգամ հրապարակավ կասեմ` նրան ոչ ոք չէր էլ ուզում վերցնել։ Ավելի ուշ սկսեցին այդ խաղաքարտը շահարկել»։

Լուկաշենկոն նշել է, որ հայերն ու բելառուսները մտերիմ ժողովուրդներ են եղել և այդպիսի էլ կմնան։

«Հայաստանն Ադրբեջանին տարբեր կերպ է վերաբերվում, սակայն ադրբեջանցիները մեզ մտերիմ ժողովուրդ են։ Ինչո՞ւ պետք է մենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ գժտվենք։ Գուցե մենք մի օր պետք գանք Ադրբեջանին ու Հայաստանին։ Ոչ թե որպես միջնորդներ։ Այլ պարզապես պետք գանք։ Այդ պատճառով ինչո՞ւ մենք խցկվենք մի տեղ, որտեղ մեզ չեն խնդրում մտնել»,- ասել է նախագահը։

ՀՀ դեսպանն իր հերթին դրական խոսքեր է ասել Բելառուսի հասցեին` նշելով, որ շնորհակալ է ճակատագրին այդ երկրում անցկացրած տարիների համար։ Նա ընդգծել է երկու երկրի միջև առկա փոխըմբռնման հանգամանքը։

Русская версия 

66
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

41
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

41
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

14
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

14
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Аскеранское артиллерийское подразделение после прекращения военных действий

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

0
«Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

 

0