00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում արևային էներգետիկայի կայացման հիմքեր են ստեղծվում

© AFP 2024 / KAREN MINASYAN / AFPГород Степанакерт. Нагорный Карабах
Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի իշխանությունները որոշել են էներգետիկ անկախության ապահովման նպատակով վերականգնողական էներգիայի այլ աղբյուրների զարգացման նոր ծրագրեր սկսել:

Սարգիս Մանուկյան, Sputnik.

Արցախի բնական ռեսուրսների (ջրային ռեսուրսների) հաշվին սեփական էներգիայով ապահովման քաղաքականության արդյունքում էներգետիկան այսօր հանդիսանում է Արցախի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը՝ հանքարդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը զուգահեռ:

Солнечные батареи на крыше Американского Университета в Армении - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժե արևային էներգիան. շահու՞յթ, թե՞ հարված ընտանեկան բյուջեին

Վերջին տասնամյակում Արցախում կառուցվել է ավելի քան 13 ՀԷԿ, ինչը ավելի քան 6 անգամ մեծացրել է էլեկտրաէներգիայի ծավալները, և էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավ մակարդակի հասնելը մոտ է իրականացմանը։ 

Հիշեցնենք, որ ԼՂՀ տարածքում հիդրոէներգետիկայի հնարավորությունները գնահատվում է մոտ 500 մլն ԿՎտ/ժ:

Միաժամանակ, հետ չմնալով վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների, մասնավորապես արևային էներգիայի հաշվին նույնպես էներգետիկ հզորություններ ստեղծելու գլոբալ, ինչու չէ նաև հայաստանյան միտումներից, ողջունելի է, որ Արցախի կառավարությունը որոշել է զարկ տալ այս ոլորտի զարգացմանը:

Հետաքրքրական է որ, թե´ Հայաստանում, թե´ Արցախում արտաքին և ներքին գործարարների կողմից հետարքրքություն կա այս ոլորտում ներդրումներ կատարելու համար:

Միաժամանակ արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում Հայաստանում։ Վերջին ամիսների ընթացքում արդեն մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը:

Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի կոչը

Բացի այդ, նախատեսվում են նաև ավելի մեծ հզորության արևային էլեկտրակայանների կառուցել Հայաստանում, որոնք աշխատում են ֆոտովոլտային (ՖՎ) մոդուլների տեխնոլոգիաներով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է ՝ 42,645 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

Իսկ Արցախի վարչապետի կողմից հանձնարարություն կա արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով համապատասխան հետազոտություններ սկսել: Միաժամանակ նախատեսվում է, որ նոր կառուցվող բնակարաններում տաք ջրի մատակարարման համար, արևային սարքավորումներ տեղադրվեն: Իհարկե, արևային էներգիայով շատ հարուստ է Արցախը, սակայն այստեղ պետք է լրջորեն ուշադրություն դարձնել նաև ոչ պակաս հարուստ հողմային ռեսուրսների և երկրաջերմային էներգիայի հենքի վրա վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարների վրա:

Ենթադրվում է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում արևային ֆոտովոլտային պանելները հիմնականում դրսից են ներկրվելու, այն էլ հավանաբար չինական արտադրության, սակայն չմոռանանք, որ պետք է դիտարկել և զարգացնել նաև տեղական արտադրության ՖՎ մարտկոցների արտադրության հնարավորությունները երկու հայկական պետություններում էլ:

Իսկ արևային ջերմային էներգիա ստանալու նպատակով արևային ջրատաքացուցիչ համակարգերի արտադրություններ արդեն Հայաստանում կան, որոնք ավելի էժան ինքնարժեքով են էներգիա արտադրում, ինչպես օրինակ պրոֆեսոր Վ. Համազասպյանի կողմից մշակված համակարգերը: Հայաստանի և Արցախի իշխանությունները ուղղակի պարտավոր են տեղական արտադրության արևային ջրատաքացուցիչ համակարգերի սարքավորումների լայնածավալ կիրառության համար պայմաններ ստեղծել:

Солнечные батареи на крыше Американского Университета в Армении - Sputnik Արմենիա
Իմ տան տանիքին. Հայաստանում հասանելի է այլընտրանքային էներգիան

Արևային էներգետիկայի կայացման համար պետք են նաև համապատասխան պայմաններ ստեղծել տնտեսական գործունեություն ծավալելու համար: Դա ենթադրում է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է հիմնվի էներգիայի արտադրության խթանման, ներդրումների խթանման և օրենսդրական դաշտի գրավչության ապահովման վրա: Արտադրության խթանման միջոցառումներից կարող են հանդիսանալ հաստատուն (ֆիքսված) սակագների կիրառումը 1 Կվտ.ժ-ի համար, երաշխիքներ պետության կողմից էլեկտրաէներգիայի որոշակի քանակի գնման համար, որոշակի արտոնությունների հաստատումը, գնաճից ապահովագրումը, ինչպես նաև զեղչերի և տարբերակված ճկուն սակագների կիրառումը սպառողների համար:

Ներդրումային խթաններ կարող են հանդիսանալ հարկային արտոնությունները, ներդրումների հետգնման փուլում հարկերից ազատումը, ավելացված արժեքի հարկի ազատումը կամ հետաձգումը, դրամաշնորհների տրամադրումը, ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, հիմնադրամների և բանկերի կողմից արտադրողին տրված վարկերի երաշխավորումը պետության կողմից, գեներատորների, պահեստամասերի, սարքավորումների ազատումը մաքսատուրքերից:

Վերականգվող էներգիայի միջազգային գործակալության տվյալների համաձայն (IRENA-International Renewable Energy Agency)` ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկան շարունակում է արագ զարգանալ և նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումները նվազեցնում են վերականգնվող էներգիայի աղբյուրներից էներգիայի ստացման ծախսերը: Միայն 2015թ.-ին շարք են մտել 66,3 ԳՎտ հզորությամբ նոր հողմակայաններ (աճը նախորդ տարվա համեմատ 18,4 %), արևային ֆոտովոլտայիկ (ՖՎ) կայաններ՝ 47,4 ԳՎտ հզորությամբ (աճը 27,5%), փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ 3,2 ԳՎտ հզորությամբ (աճը 11,5%), կենսազանգված ստացող կայաններ՝ 4,9 ԳՎտ հզորությամբ (աճը 5,3 %) և երկրաջերմային կայաններ՝ 1,6 ԳՎտ հզորությամբ (աճը 14%):

Открытие новой солнечной электростанции - Sputnik Արմենիա
Արևային էլեկտրակայանները էներգետիկ անկախություն կպարգևեն Հայաստանին

Ներկա պահին հողմակայանների գումարային հզորությունն ամբողջ աշխարհում կազմում է 416,6 ԳՎտ, արևային կայաններինը՝ 223,9 ԳՎտ, փոքր հիդրոէլեկտրակայաններինը՝ 31ԳՎտ, կենսաէներգիա մշակող կայաններինը (կենսազանգված և կենսագազ)՝ 102,8 ԳՎտ և երկրաջերմային կայաններինը՝ 13,3 ԳՎտ հզորություն:

Ըստ նույն աղբյուրի` էլեկտրաէներգիայի ստացման ծախսերն ամբողջ աշխարհում հիմնականում նվազման միտումներ են ցույց տալիս, օրինակ` երկրաջերմային էներգիայի ստացման ծախսերը ներկայում տատանվում են 7-8 ցենտ/կՎտ.ժ, հողմային էներգիայինը ափամերձ ջրերում՝ 6-7,1 ցենտ/կՎտ.ժ, իսկ ցամաքում՝ 15,7-15,9 ցենտ /կՎտ.ժ, արևային ֆոտովոլտայիկ կայաններինը՝ 12,6-28,5 ցենտ/կՎտ.ժ, իսկ արևային ջերմային էներգիայի կայաններինը՝ 24,5-33,1 ցենտ/կՎտ.ժ սահմաններում: Դա այն դեպքում, երբ երկրաջերմային էներգիայի ծախսերը ընդամենը 8-10 տարի առաջ տատանվում էին 10-13 ցենտ/կՎտ.ժ, հողմայինը ափամերձ ջրերում՝ 9-13 ցենտ/կՎտ.ժ, արևային ՖՎ-ը՝ 40-47 ցենտ/կՎտ.ժ սահմաններում: Ինչպես տեսնում ենք, վերականգնվող էներգիայի աղբյուրներից դեռևս ամենաթանկ էլեկտրաէներգիա ապահովում են արևային ՖՎ և ջերմային կայանները, իսկ ամենացածր՝ երկրաջերմային կայանները և ծովային ափամերձ հողմային կայանները:

Լրահոս
0