Արցախ

Ադրբեջանական զենքը կրկին Արցախի կողմ է ուղղվել

38
(Թարմացված է 09:36 17.03.2017)
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նշենք, որ մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:

38